Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանը հույն պատգամավորին է ներկայացրել Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների զարգացումները

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանը հույն պատգամավորին է ներկայացրել Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, կառավարող «Նոր ժողովրդավարություն» խմբակցության քարտուղար Ստավրոս Կալաֆատիսին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը խորհրդարանականին է ներկայացրել Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերությունների վերջին շրջանի զարգացումները՝ նշելով, որ տարին չափազանց ակտիվ է եղել գործադրի մակարդակով շփումների առումով: Նշել է, որ առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք այցեր և հանդիպումներ:

Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական շփումներն ակտիվացնելու կարևորությունը: Պարոն Կալաֆատիսն, իր հեթին ևս, հետաքրքրություն է հայտնել փոխադարձ այցերի կազմակերպման հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին զրուցակիցներն ընծաներ են փոխանակել:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում