Ֆրանսիայում Հայաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել պետական արարողակարգի ծառայության տնօրենին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում Հայաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արման Խաչատրյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ֆրանսիայի պետական արարողակարգի ծառայության տնօրենի տեղակալ Մաթյո Կարմոնային (Mathieu CARMONA)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆրասիայում Հայաստանի դեսպանությունը: 

Շնորհավորելով դեսպան Խաչատրյանին Ֆրանսիայում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Մաթյո Կարմոնան հաջողություն և բեղմնավոր աշխատանք է մաղթել նրան։ Վստահություն է հայտնել, որ նրա գործունեության ընթացքում հայ-ֆրանսիական համագործակցությունը կշարունակի ամրապնդվել և համալրվել նոր բովանդակությամբ։ 

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Խաչատրյանն ընդգծել է, որ առավելագույն ջանքերը կներդնի ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բարեկամության և Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման, հետագա խորացման և երկկողմ օրակարգի առաջմղման ուղղությամբ:

 

Հայերեն فارسی Русский Türkçe

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին