ԱՄՆ-ն Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Գոնսալեսին ճանաչել է երկրի ընտրված նախագահ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն Վենեսուելայի ընդդիմության առաջնորդներից մեկին՝ Էդմունդո Գոնսալես Ուրուտիային, ընտրություններից ամիսներ անց ճանաչել է հարավամերիկյան այս երկրի ընտրված նախագահ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ հուլիսին կայացած ընտրություններում վենեսուելացիները Գոնսալեսին են ընտրել նախագահ։

«Վենեսուելայի ժողովուրդը հուլիսի 28-ին հստակորեն արտահայտվել է: Ժողովրդավարությունը պահանջում է հարգել ընտրողների կամքը», - գրել է Բլինքենն X սոցիալական հարթակում:

Գոնսալեսն իր հերթին երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնի դիրքորոշման համար։ 

«Մենք մեծապես գնահատում ենք բոլոր վենեսուելացիների ինքնիշխան կամքի ճանաչումը։ Այս ժեստը հարգանքի տուրք է մատուցում փոփոխություններ տեսնելու՝ մարդկանց ցանկությանը և քաղաքացիական սխրանքին, որը մենք միասին կատարեցինք հուլիսի 28-ին», - գրել է քաղաքական գործիչը X-ում:

Ըստ Deutsche Welle-ի՝ Կարակասը քննադատաբար է արձագանքել ԱՄՆ պետքարտուղարի խոսքերին: Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Խիլն իր ամերիկացի գործընկերոջն անվանել է «Վենեսուելայի հանրաճանաչ թշնամի»:

Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին։ Ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոն, որը 2013 թվականից ի վեր երկու ժամկետ արդեն ղեկավարել էր երկիրը, ընտրություններում ստացել է ձայների 51,2 տոկոսը։ Միջազգային դիտորդներին թույլ չեն տվել ներկա գտնվել ընտրություններին։

Ընդդիմությունը հայտարարել է իր թեկնածու Էդմունդո Գոնսալեսի հաղթանակի մասին, որը վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Ընտրությունների վիճելի արդյունքների դեմ երկրում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել։ Ակցիաների ընթացքում զոհվել է 28 մարդ, շուրջ 200-ը՝ վիրավորվել։ Ավելի քան 2000 ցուցարար ձերբակալվել է։

Հայերեն English Русский

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Ալաշկերտի փողոցը

Վարդենիս համայնքում տեղի է ունեցել Շախմատի միջազգային օրվան նվիրված միջոցառում

Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման միջոցառումներին նվիրված խորհրդակցություն՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմում

Միքայել Խաչատրյանը վայր է դնում Երևանի ավագանու մանդատը և կշարունակի աշխատանքը ՀՀ ԱԺ-ում՝ որպես պատգամավոր

Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են հայ-շվեդական փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է

Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Իրանը հաստատել է ԱՄՆ-ի հետ լարվածությունը թուլացնելու նպատակով միջնորդներից առաջարկներ ստանալու փաստը

Թրամփը Քարնիից պահանջել է վերահսկողության տակ վերցնել Կանադայի անտառային հրդեհները