Թբիլիսիում Ճավճավաձեի պողոտայից քաղաքացիներին հեռացնելուց հետո բողոքի ակցիան ավարտվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի կենտրոնում ընդդիմության հանրահավաքն ավարտվել է, երբ իրավապահները ցուցարարներին հեռացրել են Ճավճավաձեի պողոտայից, որտեղ նրանք անցկացրել էին ամբողջ գիշերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այն բանից հետո, երբ իրավիճակը կայունացել է և ոստիկանությունը երկու շարքով շղթա է կազմել Մելիքիշվիլիի պողոտայում, ընդդիմության առաջնորդներից Զուրաբ Ջափարիձեն ցուցարարներին հայտարարել է, որ իմաստ չունի այդ տեսքով բողոքը շարունակելը։ Նա հավաքվածներին կոչ է արել գնալ տուն և պատրաստվել հետագա բողոքների։ Տեղից հեռանում են նաև իրավապահները։

Ընդդիմությունը Թբիլիսիում երրորդ գիշերն անընդմեջ անցկացրել է Ճավճավաձեի պողոտայում՝ պետական ​​համալսարանի շենքի դիմաց։ Նոյեմբերի 19-ի առավոտյան ևս ոստիկանությունը հետ էր մղել քաղաքացիներին՝ ճանապարհի երթևեկելի մասից հեռացնելով վրաններն ու բարիկադները, 16 մարդ բերման էր ենթարկվել։

Վրաստան

Թբիլիսիում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

Նոյեմբերի 20-ին ցուցարարների ցրումը տեղի է ունեցել առանց ձերբակալությունների, ցուցարարները դիմադրություն ցույց չեն տվել իրավապահներին: 

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հավաքել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր  մարմնում ստացել 150 մանդատից 89: 5 տոկոսի արգելքը հաղթահարել են «Կոալիցիա հանուն փոփոխությունների», «Միասնություն-Ազգային շարժում», «Ուժեղ Վրաստան», «Գախարիան հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունները: Խորհրդարան անցած բոլոր ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքները՝ դրանք համարելով կեղծված։ Ընդդիմության առաջնորդները նոյեմբերի 4-ից անցկացնում են բողոքի ակցիաներ:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները