Վրաստանը չի պլանավորում չեղարկել Արևմուտքի հետ հարաբերություններում խնդիրներ առաջացրած օրենքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները չեն պլանավորում չեղարկել օտարերկրյա գործակալների մասին, ինչպես նաև ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու մասին օրենքները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։

Լրագրողի այն հարցին, թե իշխանությունը որոշակի հանգամանքներում կչեղարկի արդյոք նշված օրենքները, Մդինարաձեն պատասխանել է. «Ոչ: Դա հատկապես վերաբերում է ԼԳԲՏ քարոզչությանը, քանի որ սա այնպիսի հարց է, որի շուրջ մեզ հետ եվրաինտեգրման հարցով սակարկել չի կարելի»:

Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին օրենք է ընդունել «Оտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», որը տարաձայնություններ է առաջացրել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերություններում, քանի որ Արևմուտքում սա համարում են ռուսական օրենք։ Այս օրենքի պատճառով ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել հանրապետության դեմ։

Արդեն սեպտեմբերին Վրաստանի խորհրդարանն ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրենք։ Այս օրենքը նույնպես քննադատության առարկա է դարձել է Արևմուտքի կողմից։ Օրենքի հիմնական նպատակն այն հարցերի պարզաբանումն է, որոնք կապված են ամուսնության, անչափահասների որդեգրման և խնամակալության, սեռափոխության համար բժշկական միջամտությունների օգտագործման հետ։ Բացի այդ, մայիսի 17-ը պաշտոնապես հայտարարվել է Ընտանեկան սրբության և ծնողների հարգանքի օր։

Վրաստան

Բորելը հայտարարել է Վրաստանին ֆինանսական աջակցությունը դադարեցնելու և այնտեղ քաղաքական առաքելություն ուղարկելու մասին

 

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները