ՀՀ ԲՏԱ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին. քննարկվել են համագործակցության հնարավորություններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Մրցունակության և ներդրումների բաժնի Ֆինանսների պրակտիկայի ղեկավար Սեսիլ Նիանգի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարի Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերը՝ ուղղված Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ու տնտեսության առաջընթացին, Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակին։

Այս համատեքստում Ռուբեն Սիմոնյանն առանձնացրել է ԲՏԱՆ կողմից իրականացվող օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես՝ ԲՏ ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և  «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնցով նոր կարգավորումներ են առաջարկվում բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել օրինագծերով նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ՝ առանձնացնելով երիտասարդների մասնագիտական աճին, ստարտափների  զարգացմանը, Հայաստանում գործունեություն ծավալող ընկերությունների համար բարենպաստ միջավայր ստեղծելուն միտված կարգավորումները, շեշտադրել  նաև այն փոփոխությունները, որոնք ուղղված են գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքների մասով։  

Անդրադարձ է կատարվել նաև օրենսդրական փոփոխություններից հետո ենթաօրենսդրական ակտերի ընդունման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներին, թվային ծառայություններին, մարզերում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին։

Ներկայացվել է նաև նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորի գործունեությունը Հայաստանում, որը նպատակ ունի օգնելու հայաստանյան ստարտափներին աճել, ձեռք բերել նոր հմտություններ, նոր մտածողություն՝ հասնելով միջազգային մակարդակի։

Ռուբեն Սիմոնյանն ընդգծել է, որ նախարարության բոլոր ծրագրերը փոխկապակցված են, դրանք լրացնում են միմյանց՝ ուղղված լինելով մեկ նպատակի՝ Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին։

Սեսիլ Նիանգին նշել է, որ ներկայացված բոլոր ծրագրերն առաջիկայում կքննարկվեն մենեջմենթի թիմի ու փորձագետների հետ և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացվեն համագործակցության նոր հնարավորություններ՝ շեշտը դնելով հատկապես R&D-ի վրա։

 

 

Հայերեն 中文

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ