Քաղաքականություն

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հետ

1 րոպեի ընթերցում

Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հետ

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման մասին հաղորդագրությունն ու լուսանկարները հրապարակվել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: 

Հայաստանի դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել նախկին նախագահներին՝ Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման գործում շարունակական ներդրման համար։

Հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում իրավիճակի և ընթացող գործընթացների վերաբերյալ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում