ԵԽ Խորհրդատվական կոմիտեն Ադրբեջանին կոչ է անում պայմաններ ստեղծել ԼՂ հայերի անվտանգ ու անխոչընդոտ վերադարձի համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Եվրոպայի խորհրդի փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների՝ իրավունքներից օգտվելու հնարավորությունները պետք է բարելավվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Եվրախորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Կառույցի փորձագետներն անբավարար են համարել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների  իրավունքների լիարժեք և արդյունավետ հավասարությունը երաշխավորելու համար առկա պայմանները։

ԵԽ խորհրդատվական կոմիտեն իր զեկույցում շեշտել է, որ առաջին անգամ է գնահատում իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում և ընդգծել ղարաբաղյան հակամարտությանը հաջորդած իրավիճակի լուծման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ 

Նշվում է, որ Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի անսպասելի վերաբացումից հետո ավելի քան 100 հազար հայեր լքել են տարածաշրջանը։

«Որպես անհապաղ գործողությունների հանձնարարական՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է անում իշխանություններին ստեղծել քաղաքական, իրավական և գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ, անխոչընդոտ և կայուն վերադարձի համար և ստեղծել սեփականության հարցերով զբաղվելու հատուկ մեխանիզմ: Իշխանություններին նաև խրախուսվում է գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական և մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմական և մշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման և փոփոխության բոլոր մեղադրանքները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Հղում անելով ղարաբաղյան հակամարտության համատեքստում Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված խիստ հրապարակային հայտարարություններին և դրա անմիջական ազդեցությանը էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա՝ Խորհրդատվական կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ անհանդուրժողականության և էթնիկ տարանջատման ցանկացած դրսևորումից և խստորեն դատապարտել հայ համայնքին պատկանող անձանց նկատմամբ ատելությունը ՝ հաշտեցման գործընթացը հեշտացնելու նպատակով։

 

 

Հայերեն العربية English Français Русский

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման գործով ձերբակալման որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի, Վիգեն Սարգսյանի, Գագիկ Խաչատրյանի, այլ անձանց նկատմամբ

Երևանում 2018-2026 թվականներին իրականացրած աշխատանքները