ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարոկկոյի Թագավորության թագավոր Մուհամմադ Վեցերորդին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը մեծապես կարևորում է Մարոկկոյի հետ հարաբերությունների հետագա զարգացումը և պատրաստակամ է ընդլայնելու փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհարստացնենք համագործակցության օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»: