ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքէջում։
«ԲԴԽ-ն որոշում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները վերապահել Բարձրագույն դատական խորհրդի հաջորդ տարիքով ավագ անդամ Կարեն Թումանյանին՝ մինչև Բարձրագույն դատական խորհրդի նախագահի թափուր պաշտոնի համալրումը»,- նշված է որոշման մեջ։
Ավելի վաղ Կարեն Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։