Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանը Վանաձորում ներկայացրել է «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի և Վանաձորի կերպարվեստի թանգարանները, կարևորելով միջթանգարանային համագործակցությունը, Վանաձորում արվեստասերներին են ներկայացրել Ստանիսլավ Շչեգլովի «Սամարա. նահանգային մայրաքաղաքի խաչմերուկ» ցուցահանդեսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորագրությունների ցուցահանդեսը այցելուներին հնարավորություն է տվել ճանապարհորդելու Վոլգայի մերձափնյա գեղեցկագույն քաղաքներից մեկով՝ Սամարայով: 

Ցուցադրության հիմքում են եղել «Հին Սամարա» շարքի օֆորտները, որոնք նվիրված են հեղինակի հայրենի քաղաքի ճարտարապետական հուշարձաններին: Դրանք կառուցել են մայրաքաղաքի և նահանգի ճարտարապետները XIX դ. Վերջին-XX դարասկզբին: Նկարիչն իր գործերում խնամքով վերարտադրում է նախահեղափոխական քաղաքային բնապատկերը՝ բացահայտելով կորսված ճարտարապետության ողջ ինքնատիպությունն ու հմայքը:

Շչեգլովի օֆորտներն աչքի են ընկնում ժանեկազարդ նրբին գծագրմամբ և կատարողական բարձր վարպետությամբ: Ցուցահանդեսում նաև ներկայացված են եղել 1970-80-ական թվականների լինոփորագրության տեխնիկայով կատարված Ժիգուլևյան բարձունքների, Մոլոդեցկի բլրի, Բախիլովյան բացատի տեսարաններով բնապատկերներ:

Առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության կարգախոսով՝ Ռուսական արվեստի թանգարանը ցուցահանդեսի շրջանակում Վանաձորի կերպարվեստի թանգարանում անցկացրել է լինոփորագրության վարպետության դասեր: 

Ծրագիրն այցելուներին ինտերակտիվ էքսկուրսիայի միջոցով ծանոթացրել է լինոփորագրության տեխնիկայի պատմությանը և հմտություններին, այնուհետև, այցելուներն իրենք իսկ ստեղծագործել են այդ տեխնիկայով:
Միջթանգարանային այս համագործակցությունը Վանաձորի կերպարվեստի թանգարանի գործունեության համար նոր է, որը շարունակական կլինի և հնարավորություն կտա թանգարանի հարկի տակ ցուցադրել տարբեր թանգարանների գլուխգործոցներ։

Ցուցահանդեսը նախաձեռնել են Երևանի Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու), Վանաձորի կերպարվեստի թանգարանը և Գյումրու «Ռուսական տունը»: 

Հայերեն

«Վազգեն. վերջին սպարապետը». Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը մեծ էկրան բարձրացավ նրա մասին պատմող ֆիլմը

Միացյալ Նահանգները դադարեցրել է հետախուզական ցանկացած տեղեկատվության տրամադրումը Ուկրաինային

Մերձքաղաքային էլեկտրագնացքի և մարդատար մեքենայի բախման հետևանքով երկու մարդ մահացել է

Գյումրիում և Փարաքարում ընտրություններին թեկնածուների առաջադրման գործընթացն ավարտվել է

Գերմանիան ԵՄ-ին կոչ է արել մեղմացնել բյուջետային կանոնները՝ պաշտպանական ծախսերն ավելացնելու համար

Մանե Թանդիլյանը հրաժարվել է բժշկական միջամտությունից և վերադարձել Ազատության հրապարակ

ICE բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելը վերջին վեց ամիսներին առաջին անգամ 69 դոլարից ցածր է գնահատվել

Եղիշե Կիրակոսյանը ազատվելու է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից, գրասենյակը բնականոն իրականացնում է գործառույթները

Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ՏԸՀ փաստաթղթային փաթեթ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 6 կուսակցություն

ՀՀ ԱԳՆ–ն բլոգեր Բելլա Բաբախանյանի հարցով բելառուսական կողմին նոտա է հղել փետրվարի 20–ին. Միրզոյանը՝ իրականացված քայլերի մասին