Հայաստան

ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի պետական սահմանի պահպանության ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն կազմակերպում է ընդունելություն Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի պետական սահմանի պահպանության ստորաբաժանումներում զինվորական ծառայության անցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված՝ պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում (սահմանապահ ուղեկալներում) կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԱԾ-ի տարածած  հաղորդագրության մեջ նշվում է, որ դիմել կարող են մինչև 45 տարեկան պարտադիր զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:

«Ծառայությունը հերթափոխային է՝ 15 օր ծառայություն, 15 օր հանգիստ գրաֆիկով: Զինծառայողներն օգտվում են ՀՀ օրենսդրությամբ պայմանագրային զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից», - տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը:

Տեղեկությունների համար քաղաքացիները կարող են դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015-57-97-91 հեռախոսահամարով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում