ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 15–ին դեսպանությունում հանդիպել է ՌԴ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ռոլան Գալարագի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ–ում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության օրակարգային հարցերի լայն շրջանակ։
Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Եվրամիության միջև գործընկերության խորացման գործում ձեռք բերված առաջընթացի կապակցությամբ, ինչն արտահայտվել է համագործակցության տարբեր ոլորտներում։