Հայաստան

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

1 րոպեի ընթերցում

Մեսրոպ Մեսրոպյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ ընտրեց Մեսրոպ Մեսրոպյանին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը: 

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 66 պատգամավոր: Կողմ էր քվեարկել 65–ը, դեմ՝ 1 պատգամավոր: 

Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը:

Հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ Գարեգին Բաղրամյանը պաշտոնից հրաժարական էր ներկայացրել: Գարեգին Բաղրամյանը հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 10-ին, հոկտեմբերի 18-ից նրա լիազորությունները դադարել էին:  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում