Իսպանիայում առնվազն 10 մարդ է զոհվել ծերանոցում բռնկված հրդեհի հետևանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սարագոսայի նահանգի տարեցների խնամքի տանը բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով արտակարգ ծառայությունները։
Հրդեհը բռնկվել է Վիլաֆրանկա դե Էբրո քաղաքում տեղական ժամանակով մոտավորապես ժամը 05:00-ին: Այդ պահին շենքում եղել է 80-ից ավելի մարդ։ Միջադեպի հետևանքով մեկ հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Վիլաֆրանկա դե Էբրոյի քաղաքապետը հայտնել է, որ ողբերգության պատճառ կարող էր դառնալ սենյակներից մեկի ներքնակի արվելը։ Ըստ ականատեսների՝ միահարկ շենքը հրդեհից մեծ վնասներ չի կրել, մարդկանց մեծ մասի զոհվելու պատճառը ծուխն է եղել:
Կարդացեք հոդվածը` Русский