Շուրջ 123 կմ ճանապարհների միջին նորոգման համար կհատկացվի 1 մլրդ 260 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց ընդհանուր շուրջ 123 կմ ճանապարհահատվածների միջին նորոգման համար 1 միլիարդ 260 միլիոն դրամ հատկացնելու մասին որոշման նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը հաստատվեց ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստում։

«Մենք այս տարի 500 կմ ճանապարհների հիմնանորոգման, նորոգման ծրագրի մեջ ընդգրկել ենք 14 ճանապարհ և ուսումնասիրության արդյունքում որոշել ենք, որ այդ ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ՝ ընդհանուր շուրջ 123 կմ։ 

Արդեն որոշ որոշումներով մենք գումար տվել ենք, և հիմա մի քանի ճանապարհահատվածների միջին նորոգման համար գումար տալու հերթական որոշումն է ներկայացվում», - նշեց հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ մանրամասնելով, որ որոշմամբ առաջարկվում է վճարել 1 միլիարդ 260 միլիոն դրամ։ 

Նա նաև տեղեկացրեց, որ 123 կմ միջին նորոգման ճանապարհների հիմնական մասն արդեն իրականացված է, և մի շարք ծրագրեր գտնվում են ավարտական փուլում։ 

  

 

Հայերեն

Ռուսաստանն ու Իրանն առաջիկայում առևտրային համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնեն

Իրանը մտադիր է ապավինել դիվանագիտությանը միջուկային ծրագրի հետ կապված հնարավոր խնդիրների դեպքում

Մակրոնի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին

Հայ-իրանական փոխգործակցությունը երկարամյա կապերի, բարիդրացիության, վստահության և փոխըմբռնման օրինակ է. Երևանում նշվեց ԻԻՀ ազգային տոնը

Մարտի 31-ին հայտնի կդառնա նոր կենսաչափական անձնագրեր ու նույնականացման քարտեր թողարկողը

Նիկոլ Փաշինյանը Ելիսեյան պալատում հանդիպել է Էմանուել Մակրոնի հետ

Իսրայելը «ՀԱՄԱՍ»-ին մեղադրել է հրադադարի համաձայնագիրը խախտելու մեջ

Ռուսաստանում հայտարարել են Դամասկոսի նոր իշխանությունների և Մոսկվայի միջև հաստատված երկխոսության մասին

«ՀԱՄԱՍ»-ը հետաձգել է պատանդների նոր խմբի ազատ արձակումը

ՄԻՊ-ն ամփոփել է Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները