Սահմանադրական դատարանը չի չեղարկել և չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը. Արման Դիլանյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ  Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին ու մեկնաբանություններին, թե ՍԴ-ն  սեպտեմբերի 26-ին  Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության  սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ իբր չեղարկել է Անկախության հռչակագիրը։

«Ոչ ոք չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը։ Կա մի սուբյեկտ, որը կարող է չեղարկել՝ դա ժողովուրդն է»,-ընդգծեց Դիլանյանը։   

Նա ափսոսանք հայտնեց, որ ի տարբերություն 3 դատավորի կարծիքների, ՍԴ մյուս 8 դատավորների կարծիքները մանրամասն չի լուսաբանվել։

 «Իրականում ես ամեն ինչ նկատեցի այդ որոշման շուրջ, բացի լուրջ իրավական քննադատությունից կամ փաստարկներից։ Ես չհանդիպեցի իրավական փաստարկի՝ թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ»,-ասաց ՍԴ նախագահը։
Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ասել է այն, ինչը գոյություն է ունեցել 30 տարի։ Բացի այդ, ըստ Դիլանյանի, Սահմանադրությունն ու Անկախության հռչակագիրն իրավական նույն հարթության մեջ  դիտարկելու պարագայում  մի շարք հակասություններ են ի հայտ գալիս։

«Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ՀՀ-ում, և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս։ Եթե Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը բովանդակային առումով համեմատեք ու փորձեք դրանք նույն իրավական ուժի հարթության մեջ տեղավորել, չեմ պատկերացնում, թե ինչպես եք այդ հակասությունները լուծելու»,-ասաց Դիլանյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն պարզապես առաջին անգամ խորությամբ ուսումնասիրել է խնդիրը և արձանագրել գոյություն ունեցող իրողությունը։

Նշենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին ՀՀ ՍԴ -ն որոշում է կայացրել Սահմանադրությանը  համապատասխան ճանաչելով 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունները։ Որոշման մեջ, որպես գործով պարզման ենթակա հանգամանք  անդրադարձ է կատարվել նաև Անկախության հռչակագրին, ինչը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք էր տվել։

 

Հայերեն English Español Français Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն