ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Ախուրյանի երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այցելել է Շիրակի մարզի Ախուրյան բնակավայր՝ ծանոթանալու ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ստեղծվող «Ախուրյանի երիտասարդական հաբ»  երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքներին: 

Այցելուների շարքում էին Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը և ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը:

«Մեր ակնկալիքն է, որ այս կենտրոնը, ի թիվս այլ կենտրոնների, երիտասարդների համար կդառնա ամենատարբեր կարողություններ զարգացնելու շատ կարևոր միջավայր: Կենտրոնը պետք է ծառայի նաև որպես երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, իրազեկվածության ապահովման հարթակ, ինչը լրացուցիչ հնարավորություն կստեղծի տեղեկանալու Կառավարության ծրագրերի մասին և դառնալու դրանց ակտիվ մասնակիցը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արթուր Մարտիրոսյանի խոսքերն է մեջբերված ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այցի շրջանակում Արթուր Մարտիրոսյանը հետաքրքրվել է կենտրոնի տարբեր հատվածների գործառնական նշանակությամբ, ներքին հարդարման մանրամասներով, գույքային հագեցվածությանն առնչվող հարցերով, հատկապես կարևորել ներառականության ապահովման անհրաժեշտությունը: Տեղեկացվել է, որ կենտրոնում նախատեսված են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, գրադարանային հատված՝ ընթերցասրահով:

Տեղում քննարկվել են ընթացիկ խնդիրները, հստակեցվել են շինաշխատանքների ավարտման ժամկետները, դիտարկվել են միջազգային համագործակցության հեռանկարները և այլն:

Կենտրոնը տեղակայված կլինի Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերի և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար: 

 

Հայերեն فارسی ქართული

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ