Մշակույթ

Օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը երաժշտասերներին կներկայանա «Լուռ գիշերներում» համերգով

1 րոպեի ընթերցում

Օպերային երգչուհի Վարսենիկ Ավանյանը երաժշտասերներին կներկայանա «Լուռ գիշերներում» համերգով

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը երկրպագուներին կներկայանա «Լուռ գիշերներում» խորագրով համերգով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա նոյեմբերի 19-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում։ 

Համերգին կհնչեն ռուս կոմպոզիտորների գլուխգործոցներ՝ արիաներ հայտնի օպերաներից և ռոմանսներ, ինչպես նաև դաշնամուրային ստեղծագործություններ։

Ծրագրում՝ Ն. Ռիմսկի-Կորսակով, Մ. Մուսորգսկի, Պ. Չայկովսկի, Ս. Ռախմանինով, Ս. Պրոկոֆև։

Դաշնամուր՝ միջազգային մրցույթների դափնեկիր Ելենա Վարդազարյան։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում