Մշակույթ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը

1 րոպեի ընթերցում

«Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում  նոյեմբերի 17-ին տեղի կունենա Վահան Արծրունու «Կոմիտաս` երաժիշտ և բանաստեղծ» նախագծի համերգը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս անգամ հանդես կգան երգիչ կոմպոզիտոր Վահան Արծրունին՝ KVart կամերային անսամբլի նվագակցությամբ, և ազգային նվագարանների վարպետ և կատարող Նորայր Քարտաշյանն՝ իր «Մենուա» ֆոլկ խմբով։

Կհնչեն Վահան Արծրունու «Կոմիտաս. Տասը Հայտնություն» երգաշարը՝ գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա, և կոմիտասյան եղանակներ՝ Նորայր Քարտաշյանի մշակմամբ։

«Կոմիտաս' երաժիշտ և բանաստեղծ» համերգային նախագիծը մտահղացել է երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին՝ Կոմիտաս վարդապետի 155-ամյակին ընդառաջ։ Այն շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգային ծրագրերի միջոցով ներկայացնել կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները համազոր կերպով։

Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային, երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև վարդապետի երաժշտության բազմաբնույթ մեկնությունները և գրական ժառանգությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում