Պարեկները նոյեմբերի 4-ից 11-ը Երևանում հայտնաբերել են 4 576, մարզերում՝ 15 280 խախտում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում նոյեմբերի 4-ից 11-ն իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4 576 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 147 մեքենա։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 199, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 388 անձ։ 

Ըստ աղբյուրի՝ հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 99, չամրակապված վարելու՝ 862, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 371, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 181, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 458 և 1341 այլ իրավախախտումներ։ 193 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 150-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 47-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 148-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 88 անձ։ 

ՀՀ ՆԳՆ ոստիկանության տեղեկացմամբ՝ նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15 280 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 364 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 294, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 870 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 84, չամրակապված վարելու՝ 3741, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 384, վարելիս հեռախոսից օգտվելու՝545, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 41, արագության գերազանցման՝ 1858 և 4127 այլ իրավախախտումներ։ 489 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1842-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 566-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 12-ը՝ բեռնատարներ, 194-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 71 անձ։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում