Հայաստան

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին 

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ կարպետագործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ:

Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը կայուն ավանդույթ ունեցող միջոցառում է, որը սկսած 1970-ական թվականներից՝ իրականացվում է Վիեննայի պատմական թաղամասերից մեկում:

2023 թ. Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին հաջողությամբ է ընթացել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում