Հայաստան

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում

1 րոպեի ընթերցում

Երկրաշարժ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանի Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

«Սույն թվականի նոյեմբերի 9-ին, տեղական ժամանակով ժամը 10:35-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: 

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Թավշուտ, Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում