Տնտեսություն

ԵԱՏՄ-ում ակտիվորեն առաջ են մղվում նաև արդյունաբերության և ագրոպարենային համալիրի շրջանակում թվային և նորարարական զարգացումները

2 րոպեի ընթերցում

ԵԱՏՄ-ում ակտիվորեն առաջ են մղվում նաև արդյունաբերության  և ագրոպարենային համալիրի շրջանակում թվային և նորարարական զարգացումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ու Միության անդամ երկրները ակտիվորեն առաջ են մղում թվային և նորարարական զարգացումները՝ թե՛ արդյունաբերության, թե՛ ագրոպարենային համալիրի շրջանակում՝ նպատակ ունենալով ստեղծել առավել արդյունավետ և փոխգործակցային համակարգեր։

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Գոհար Բարսեղյանը՝ մանրամասնելով, որ ընթացիկ տարում Երևանում կայացած Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում ներկայացվել է «Digital Union» գաղափարը, որը միության կողմից իրականացվող թվայնացման գործընթացների նոր հայեցակարգն է։

«Արդյունաբերության և ագրոպարենային համալիրի մասով ներկայումս իրականացվում է ակտիվ աշխատանք թվային ծառայությունների ներդրման և կատարելագործման ուղղությամբ։ Մենք արդեն ունենք արդիականացման նախագիծ՝ քարտեզի տեսքով, որտեղ ներկայացված են խոշոր ներդրումային ծրագրերը՝ համատեղ գործակցության ներուժով։ Հանձնաժողովը այժմ աշխատում է այս քարտեզի կատարելագործման ուղղությամբ, որպեսզի այն դառնա ավելի հարմարավետ անդամ երկրների համար»,- նշել է նախարարը՝ մանրամասնելով՝ գործընթացի նպատակն է ԵԱՏՄ շրջանակներում ստեղծել նորարարական համագործակցություն և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում