Կառավարությունը նախատեսում է 5.5 մլն դրամ տրամադրել գյուղատնտեսական ապահովագրության համակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը նախատեսում է պետական բյուջեի միջոցներից 5.5 մլն դրամ տրամադրել գյուղատնտեսական ապահովագրության համակարգին: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ e-draft.am իրավական ակտերի հրապարակման միասնական կայքից, կառավարության համապատասխան որոշման այս նախագիծը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի շարունակականության ապահովման և պետական աջակցությամբ գյուղատնտեսական արտադրողների ռիսկերի նվազեցման համար։

Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրն առաջին անգամ մեկնարկել է 2019 թվականին՝ ապահովագրելով միայն երկու մշակաբույս, իսկ 2023 թվականին ապահովագրական պայմանագրերի քանակը գերազանցել է 10 հազարը՝ ընդգրկելով ավելի քան 11,662 հա մակերես, իսկ համախառն ապահովագրավճարը կազմել է շուրջ 1.8 մլրդ դրամ: Այս համակարգն իր կարևոր ներդրումն է ունենում գյուղատնտեսական ռիսկերի կառավարման, գարնանային ցրտահարությունից, երաշտից, կարկուտից և հրդեհից պաշտպանվելու գործում։

2024 թվականի համար ակնկալվող խնդիրներից մեկն այն է, որ ծրագրին մասնակից ապահովագրական ընկերության հանդեպ KfW գերմանական զարգացման վարկերի բանկի կողմից նախատեսված 5.5 մլն դրամ սուբսիդավորումը չի տրամադրվել՝ պատժամիջոցների պատճառով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է անհրաժեշտ գումարը տրամադրել ՀՀ պետական բյուջեի միջոցներից՝ ապահովելով ծրագրի անընդհատությունը և գյուղատնտեսական ապահովագրության համակարգի զարգացումը։ 

ՀՀ կառավարությունը գյուղատնտեսական ապահովագրության ծրագրի միջոցով նպատակ ունի առաջիկա տարիներին շարունակաբար ընդլայնել ապահովագրվող մշակաբույսերի և ռիսկերի շրջանակը՝ ստեղծելով կայուն ապահովագրական հիմքեր նաև անասնաբուծության ոլորտի համար։

Հայերեն

Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը

Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը Սեուտայում միգրանտ անչափահասների թիվը կրճատել է՝ հասցնելով մոտ 1500-ի

Իրանը հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն չի կարող առանց արձանագրության պահանջել օբյեկտների ստուգումներ

Խցանումները դանդաղեցնում են Ուկրաինայից նավերով հացահատիկի արտահանումը

Իրանը ողջունել է Փեզեշքիանի և Պուտինի միջև հնարավոր հանդիպումը

Meta-ն 17 միլիարդ դոլար կվճարի երեխաների պաշտպանության վերաբերյալ ԱՄՆ-ում կնքված պատմական համաձայնագրի շրջանակում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցը կարող է արդյունքներ տալ

Նեպալի իշխանությունները գնահատել են երկրի հյուսիսում ջրհեղեղի պատճառած վնասը

Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը և Ռոբերտ Աբիսողոմյանը վերանշանակվել են ԱԳ փոխնախարարների պաշտոնում

Շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատարան