Nissan-ը նախատեսում է կրճատել 9 հազար աշխատակից և մոտ 20 տոկոսով նվազեցնել արտադրական հզորությունները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնական Nissan Motor Corporation-ը նախատեսում է կրճատել 9 հազար աշխատակից և մոտ 20 տոկոսով նվազեցնել արտադրական հզորությունները՝ հիմնական շուկաներում վաճառքների անկման պատճառով։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ընկերությունը վերանայել է իր կանխատեսումները՝ օպերացիոն շահույթը կրճատելով 3.25 միլիարդ դոլարից մինչև 975 միլիոն դոլար՝ ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է 2025 թվականի մարտին։

Nissan-ի գլխավոր տնօրեն Մակոտո Ուչիդան փորձում էր բարձրացնել շահութաբերությունը, սակայն նրա ծրագրերը չեն հաջողվել։ 2024 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ընկերության շահույթը կազմել է 210 միլիոն դոլար, այն դեպքում երբ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը հասնում էր 1.35 միլիարդ դոլարի։

Ավտոարտադրողը նաև որոշել է վաճառել Mitsubishi Motors-ի իր 10 տոկոս բաժնեմասը, որտեղ ներկայումս ունի 34 տոկոս մասնաբաժին։ Nissan-ը բախվել է ավտոմեքենաների վաճառքի կտրուկ անկման Չինաստանում, Ճապոնիայում և Հյուսիսային Ամերիկայում։

Չնայած մարտահրավերներին, ընկերությունը նախատեսում է ընդլայնել էլեկտրամոբիլների շարքը և ձևավորել նոր գործընկերություններ, ինչպես նաև ավելացնել վաճառքները՝ տարեկան լրացուցիչ 1 միլիոն մեքենայով՝ մինչև 2027 թվականը։ Nissan-ը, ինչպես նաև այլ խոշոր ավտոարտադրողներ, դժվարություններ է ունենում հատկապես Չինաստանի շուկայում, որը աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային շուկան է։

Այս տարվա հունիսին ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է արտադրությունը Չինաստանի Չանչժոու շրջանում՝ վաճառքների անկման պատճառով։

 

 

Հայերեն Русский

Փաշինյանը բացառում է, որ իշխող ուժի ներկայացուցիչները որևէ ձևով ներգրավված լինեն ընտրախախտումների մեջ

Ընտրություններ-2026. 533 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 51.13 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 23.34 տոկոսը

Մենք կշարունակենք ԵՄ-ի հետ մերձեցումը և մասնակցությունն ու անդամակցությունը ԵԱՏՄ-ին․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է ինստիտուցիոնալացնենք Ադրբեջանի հետ խաղաղությունը, Թուրքիայի հետ սահմանը պետք է բացվի․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հետընտրական զարգացումների հավանականություն չի տեսնում

Պատերազմի եռագլուխ լրտեսական կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանից․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը բացառել է քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության ապօրինի ներգործությունը

Փաշինյանի խոսքով` «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է ընտրություններում և միանձնյա կձևավորի կառավարություն

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը