Քաղաքականություն

Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում կայացած նախարարական հանդիպումից հետո «3+3» ձևաչափի աշխատանքները կակտիվանան

2 րոպեի ընթերցում

Մոսկվան ակնկալում է, որ Ստամբուլում կայացած նախարարական հանդիպումից հետո «3+3» ձևաչափի աշխատանքները կակտիվանան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ակնկալում է, որ հոկտեմբերի 18-ին Թուրքիայում կայացած նախարարական հանդիպումից հետո «3+3» ձևաչափի աշխատանքները կակտիվանան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը։

«Հարավային Կովկասում մենք արել և շարունակում ենք անել հնարավորը «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի ամրապնդման համար։ Ակնկալում ենք, որ Ստամբուլում նախարարների հանդիպումից հետո այդ մեխանիզմի աշխատանքը կակտիվանա»,- Մոսկվայում կայացած ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը նշել է Սերգեյ Շոյգուն։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին հոկտեմբերի 18-ին Ստամբուլում մասնակցել են «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը, որտեղ ընդունվել է նաև համատեղ հայտարարություն։ Վրաստանը հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց։ 

«3+3 խորհրդակցական հարթակի առաջին նիստն անցկացվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նիստին մասնակցել էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների տեղակալները։ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել հանդիպմանը։ Հարթակի երկրորդ նիստը կայացել է 2023 թվականի հոկտեմբերին։ Նիստը կայացել է Իրանի մայրաքաղաք  Թեհրանում՝ արտգործնախարարների մակարդակով։ Վրաստանը չի մասնակցել նաև հարթակի երկրորդ նիստին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում