Իր որդու հետ վիճաբանելու ու վերջինիս հարվածելու համար 43-ամյա տղամարդը սպանել է համագյուղացուն. ՔԿ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ Ա. Բ.-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

«2024թ. հունիսի 12-ին ժամը 18:10-ին Էջմիածնի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից հրազենային վիրավորումով անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ, ով նույն օրը ժամը 18:25-ին, գիտակցության չգալով, մահացել է: 

Պարզվել է, որ դեպքին նախորդող ժամանակահատվածում համագյուղացիների միջև անձնական հարցի շուրջ ձևավորվել են անբարյացկամ հարաբերություններ: Քննությամբ փաստվել է, որ տուժողի համագյուղացի, 43-ամյա անձը տեղեկացել է, որ տուժողը և վերջինիս որդիներից մեկը վիճաբանել ու հարվածել են իր որդուն: Նպատակ ունենալով վրեժխնդիր լինել՝ նա որոշել է ապօրինաբար կյանքից զրկելու եղանակով հաշվեհարդար տեսնել Ա. Բ.-ից և նրա որդիներից:

Այդ նպատակով, 43-ամյա անձը իր մոտ ապօրինի պահվող հրազենով նույն օրը՝ ժամը 17.30-ի սահմաններում, ընկերոջ հետ նստել է իրեն պատկանող «Օպել Աստրա Ջի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, իսկ ընկերն ավտոմեքենան վարել է գյուղի կենտրոնական փողոցով: Բանուկ հատվածում նկատելով տուժողի որդիներից մեկի՝ հանդիպակաց գոտով երթևեկող ավտոմեքենան, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, անտեսելով շրջակայքում բնակելի տների առկայության հանգամանքը 43-ամյա անձը ընթացքի ժամանակ, ավտոմեքենայի սրահից հրազենով շուրջ հինգ կրակոց է արձակել տուժողի որդու ավտոմեքենայի ուղղությամբ, սակայն կրակոցները չեն դիպել նշանակետին, ինչի արդյունքում, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցանքն ավարտին չի կարողացել հասցնել:

Այնուամենայնիվ, նպատակադրվելով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնել՝ նա վերոհիշյալ ընկերոջ հետ շարունակել է երթևեկությունը, ավտոմեքենան կայանել Ամբերդի միջնակարգ դպրոցի դիմաց։ Այնտեղ նկատելով դեպի իր ուղղությամբ երթևեկող Ա.Բ.-ի կողմից վարվող «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան, վերստին հաշվի չառնելով շրջակայքում ուսումնական հաստատության և բնակելի տների առկայությունը, դպրոցի և տների միջնամասում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, համագյուղացուն ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, նույն հրազենով շուրջ յոթ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումներ:

Այդ ընթացքում ընկերը, շարունակելով օժանդակել 43-ամյա անձին, ավտոմեքենան վարել ու կայանել է մոտակայքում՝ դպրոցի դիմաց, և սպասել ընկերոջը՝ վերջինիս հանցավոր մտադրությունն իրագործելուց անմիջապես հետո դեպքի վայրից նրա փախուստն անխոչընդոտ իրականացնելու նպատակով:

Դեպքից անմիջապես հետո 43-ամյա անձը, նստելով իրեն պատկանող, սակայն ընկերոջ կողմից վարվող ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ ավտոմեքենան, թաքցնելու նպատակով, տեղափոխել, կայանել են Արմավիրի մարզում գտնվող ոռոգման ջրի ջրատարի հարակից դաշտում և դիմել փախուստի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնել Քննչական կոմիտեից: 

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 43-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ նրա ընկերոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Վերջիններիս մասով նախաքննություն  ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ապօրինի զենքի և դրա ձեռքբերման մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Սաուդյան Արաբիան մարտին կտրուկ կբարձրացնի նավթի գները ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի համար

Հայաստանից արտահանվող ապրանքները նույնականացման թվային միջոցներով կդրոշմավորվեն

ՀԱՊԿ երկրների խորհրդարանների հանձնաժողովների ղեկավարները կհանդիպեն փետրվարի 7-ին

ԱՄՆ իշխանությունները դադարեցրել են մի շարք խոշորագույն լրատվամիջոցների ֆինանսավորումը

Խոշոր ջերմատնային տնտեսություններ հիմնել ցանկացող շահառուներին մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորվող վարկ կտրամադրվի

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական ընտրանու մրցակիցները հայտնի են

Հայաստանից 2024 թվականին արտահանվել է ջերմոցային տնտեսությունների՝ 118,5 մլն դոլարի արտադրանք. Գևորգ Պապոյան

Հայաստանի ԱԺ փոխնախագահը Նիդեռլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ-ԵՄ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը

Մարտի 30-ից կգործարկվեն Լոնդոն-Թբիլիսի-Լոնդոն ուղիղ չվերթեր

Համահայկական խաղերի սնոուբորդի մրցաշարն անցկացվել է միջազգային ստանդարտներին համապատասխան. գլխավոր մրցավար