ՀՀ քննչական կոմիտեում բարեվարքության համակարգ է ներդրվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ բարեվարքության ստուգում են անցնում՝

  • ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք (քննիչները)՝ պաշտոնավարման վեցերորդ տարում,
  • ծառայողական առաջխաղացման ցուցակում ընդգրկվելուն հավակնող անձինք,
  • Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված գրավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած մասնակիցները՝ քննության բանավոր փուլից առաջ:

Ըստ այդմ՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգում բարեվարքության ընթացիկ ստուգում է անցել արդեն 22 անձ։

Ներկայում ընթանում է  ինքնավար պաշտոն զբաղեցնող 74 անձանց, ինչպես նաև առաջխաղացման հավակնող ևս 23 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգումը։ 

Նոյեմբերին, ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով արդեն իսկ հայտարարված մրցութային հերթական փուլի շրջանակներում, գրավոր փուլի արդյունքներն ամփոփելուց հետո կստուգվի նաև գրավոր քննության արդյունքով դրական գնահատական ստացած մասնակիցների բարեվարքությունը։ 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին ՀՀ օրենքի կարգավորումների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով խորհրդատվական բնույթի բացասական եզրակացություն ներկայացվելու դեպքում պարտադիր հարուցվում է ծառայողական քննություն։ 

Հայերեն

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ