Վստահաբար կարելի է ասել, որ ԵԱՏՄ-ն կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում. Գոհար Բարսեղյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ վերջին տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում։ Եվրասիական ինտեգրացիայի զարգացումը մշտապես ընդլայնվում և խորանում է: Այս գործընթացին նպաստում է նաև ներմիութենական օրենսդրության կատարելագործումը և անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումը։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը՝ նշելով, որ 10 տարիների ընթացքում ընդունվել են Միության  նորմատիվ և իրավական բոլոր հիմնարար փաստաթղթերը, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ ընդունված գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ։

«Եթե խոսենք «չորս ազատությունների սկզբունք»-ի մասին, ապա այսօր արդեն վստահաբար կարելի է փաստել, որ եվրասիական ինտեգրացիայի հիմքում դրված չորս ազատությունների սկզբունքը՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, ապացուցել է իր արդյունավետությունը՝ առևտրային և վարչական խոչընդոտների վերացման շնորհիվ։ 

Հանձնաժողովի հարթակում ակտիվ աշխատանքներ են տարվում միասնական տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման, ֆինանսական աջակցության նոր գործիքակազմի, վերազգային օրենսդրության և բազմակողմ համագործակցության ծրագրերի ներդրման ուղղությամբ»,- նշել է Բարսեղյանը։

Նախարարի խոսքով՝ ԵԱՏՄ պայմանագրով նախատեսված բոլոր ուղղություններով ինտեգրացիոն օրակարգը ընդլայնվում է՝ կրելով ինչպես աշխարհատնտեսական փոփոխությունների ազդեցությունը, այնպես էլ զարգանալով և նոր առաջարկներով հարստանալով։ 

Միության շրջանակներում հաջողությամբ զարգանում է ինտեգրացված տեղեկատվական համակարգը, մշակվել և կիրառվում են էլեկտրոնային տվյալների փոխանակման միասնական ստանդարտներ, գործում են թվային առևտրի համաձայնեցված կանոններ, ներդրվել է էլեկտրոնային նավիգացիոն կնիքների համակարգը՝ ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման համար, կիրառվում է ապրանքների թվային նշագրման համակարգը։

ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական հարաբերությունների ճարտարապետության կարևոր բաղադրիչ է։ 2020 թվականին երկու երկիր՝ Կուբան և Ուզբեկստանը, ստացել են ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ։ Իրանի հետ ևս դիտորդի կարգավիճակ ստանալու աշխատանքները ավարտական փուլում են: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համատեղ իրականացվում է եվրասիական ինտեգրման և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության փոխկապակցում։ Բարեկամական երկխոսություն է ձևավորվում «ԲՐԻԿՍ»-ի հետ։ 

«Անցած տարվա դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ երկրների ղեկավարները ստորագրել են Միության հետագա զարգացման վերաբերյալ հռչակագիրը՝ «Եվրասիական տնտեսական ուղի»-ն, մինչև 2030 թվականը, այնուհետեւ նաև մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածների համար։ Դրանում առաջնահերթություններ են համատեղ տնտեսական տարածքի ձևավորումը, հիմնական ապրանքների, ռեսուրսների և ծառայությունների,  պարենային ապրանքների միասնական շուկայի ապահովումը և այլն։ Ներկայումս անդամ պետությունների հետ համատեղ մշակվում են հռչակագրի իրականացման կոնկրետ միջոցներ և մեխանիզմներ»,- նշել է ԵԱՏՀ նախարարը և ընդգծել, որ ԵԱՏՄ ստեղծումը եղել է ժամանակին արված անհրաժեշտ քայլ, որը բարդ իրավիճակներում օգնում է երկրներին հաղթահարել որոշակի ճգնաժամային երևույթներ։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն