Վրաստանում 30 տեղամասերում չեղարկվել են ընտրությունների արդյունքները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի շրջանային դատարանը 30 տեղամասերում չեղարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները քվեարկության գաղտնիության խախտումների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է «Ազատություն ռադիոկայան»-ի վրացական ծառայությունը։

Դատարանի որոշմամբ՝ վերարտադրվել է քվեարկության իրավիճակը Վրաստանի հարավում գտնվող Տետրիցկարոյի և Ծալկայի շրջանների երեք պատահական տեղամասերում։ Փորձարկման արդյունքում պարզվել է, որ քվեաթերթիկի հակառակ երեսից երևում է կուսակցության օգտին մարկերով արված նշումը։ Սա նշանակում է, որ երբ քվեաթերթիկը դրվում էր հաշվարկման սարքի մեջ, մոտակայքում կանգնած մարդիկ կարող էին հասկանալ, թե ում օգտին է քվեարկել ընտրողը:

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի բողոքարկել շրջանային դատարանի որոշումը, սակայն փորձագետներն ասում են, որ արդեն ստեղծվել է նախադեպ։

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ հայցեր է ներկայացրել Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան։ Կազմակերպությունը պահանջել է չեղարկել ընտրությունների արդյունքներն ավելի քան 2000 ընտրատեղամասերում։ Թբիլիսիի և այլ քաղաքների դատարանները չեն բավարարել բողոքները։

Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Ընդդիմությունը բողոքի ակցիաներ է անցկացնում։

Հայերեն English Русский

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները