Եվրախորհրդարանի ավելի քան 5 տասնյակ պատգամավորներ Ադրբեջանին կոչ են արել COP29-ին ընդառաջ ազատ արձակել բոլոր հայ գերիներին և պատանդներին

3 րոպեի ընթերցում

ԲՐՅՈՒՍԵԼ,  5 ՆՈՅԵՄԲԵՐԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվում կայանալիք COP29-ին ընդառաջ Եվրախորհրդարանի բոլոր խմբակցություններից ավելի քան հինգ տասնյակ պատգամավոր հանդես է եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ COP29-ը ոչ միայն կլիմայի վերաբերյալ ազդեցիկ և նշանակալի համաժողով է, այլև  իր մեջ ներառում է հավատարմություն արդարության և մարդկային արժանապատվության սկզբունքներին:   

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի 52 պատգամավորները, հղում անելով 2021 թվականի մայիսից ի վեր ընդունված Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևերին և զեկույցներին, Ադրբեջանի կառավարությանը կոչ են անում անհապաղ և  անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և գերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը։ 

Եվրախորհրդարանականներն ադրբեջանական իշխանություններին կոչ են անում զերծ մնալ հայկական մշակութային  և  կրոնական ժառանգությունը՝ այդ թվում վանքերը, խաչքարերը աղվանականացնելուց, պատմության վերաշարադրումից։ ԵԽ պատգամավորները կոչ են արել  ապահովել հայկական մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը։ 

Հաշվի առնելով պաշտոնական Բաքվի ծավալապաշտական հայտարարությունները՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության դեմ սպառնալիքներից և ցանկացած ագրեսիայից, ինչպես նաև դուրս բերել ադրբեջանական զինուժը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից։  

Պատգամավորները դիմում են նաև ԵՄ գործադիր մարմիններին՝ ԵՄ խորհրդին, Եվրոպական Հանձնաժողովին, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչին  և  կոչ անում ականջալուր լինել Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերին և գործել դրանց ոգուն համահունչ։ 

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը վերջին ամիսներին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքներ էր տարել Եվրոպական խորհրդարանում։ Այս հայտարարությունն ու նմանատիպ այլ նախաձեռնությունները շարունակական աշխատանքի արդյունքն են։ 

Հայերեն العربية English Español Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին