Աշխարհ

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին. ԶԼՄ-ներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Սիրիայի Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը Դամասկոսի միջազգային օդանավակայանի ճանապարհին է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ մի քանի պայթյուն է որոտացել ԱլՄազար շրջանում՝ սիրիական բանակի կողմից կռվող շիական «Հեզբոլլահ» կազմավորումների ճամբարների մոտ։ Կորուստների և նյութական վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում