Քաղաքականություն

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը նոյեմբերի 5-ին իր հավատարմագրերը կհանձնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ 2024 թվականի նոյեմբերի 5-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի օտարերկրյա պետությունների նորանշանակ 28 դեսպանների հավատարմագրերը: Արարողությունն ավանդաբար կանցկացվի Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդրովյան սրահում։

Նշվում է, որ ՌԴ նախագահին իրենց հավատարմագրերը կհանձնեն 28 երկրների, այդ թվում՝ Հայաստանի նորանշանակ դեսպանները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում