Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով 10 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Telegraph պարբերականը։

1703 մ բարձրություն ունեցող Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը ժայթքել է մի քանի անգամ։ Առաջին ժայթքումը տեղի է ունեցել նոյեմբերի 3-ին՝ կեսգիշերից առաջ, ինչը ստիպել է իշխանություններին տարհանել մի քանի գյուղերի բնակիչների։ 

Ժայթքումներն ուղեկցվել են 2000 մ բարձրությամբ մոխրի արտանետմամբ, մերձակա բնակավայրերում հրդեհների բռնկմամբ։ Բնակիչները նկարագրել են, թե գիշերն ինչպես են բոցավառվող ապարներն սրընթաց գլորվել իրենց տների վրա։ 

Ինդոնեզիայի աղետների հետևանքները մեղմելու գործակալության խոսնակը հայտարարել է, որ ժայթքումներն ազդել են ավելի քան 10 000 մարդու վրա։ Երկրի հրաբխագիտության գործակալությունը նոյեմբերի 4-ին հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակ։ 

Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը ժայթքել էր նաև հունվարին. այդ ժամանակ տվյալ շրջանից տարհանվել էր 2000 մարդ։ 

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան