Տնտեսություն

ՊԵԿ-ն ընթացիկ տարում հավաքագրված եկամուտների 6,8 տոկոս աճ է արձանագրել

1 րոպեի ընթերցում

Copyright © State Revenue Committee of RA
All rights reserved
Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական եկամուտների կոմիտեն 2024 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրել է 6,8 տոկոսով ավելի գումար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանն ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 760 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 112,7 միլիարդ դրամով կամ 6,8 տոկոսով։ Մինչև տարվա վերջ այս աճի դինամիկան կշարունակվի և կունենանք բարելավում»,- նշեց Բադասյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում