Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ Չինաստանի ազգային օպերային թատրոնում, նոյեմբերի 1-ին մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը։ 

Մրցույթը կազմակերպվել է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից` չինական պետական-մշակութային կառույցների աջակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից, մրցույթն անցկացվում է «ջութակ», «թավջութակ», «դաշնամուր» մասնագիտական կարգերում։ Երաժշտական այս ստուգատեսին ներկայանում են աշխարհի տարբեր երկրների պատանի երաժիշտներ։ Մրցույթի ժյուրիի կազմում, ի թիվս մեծ համբավ վայելող մասնագետների, ներգրավված են նաև հայ երաժիշտներ՝ Սերգեյ Սարաջյան (դաշնամուր), Հայկ Կազազյան (ջութակ), Միքայել Հախնազարյան (թավջութակ)։ 

Մրցույթի եզրափակիչ փուլի բացման համերգին Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահար Մարի Հակոբյանը:

Լավագույնի տիտղոսի համար պայքարող պատանիներին նվագակցելու համար Պեկինում կհյուրընկալվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մրցույթի շրջանակում հանդես կգա նաև առանձին համերգներով։ 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը նշում է, որ չինական պետական կառույցների հետ համատեղ անցկացվող այս մշակութային նախաձեռնությունն ամրապնդում է երկու երկրների մշակութային կապերը՝ ավելի ճանաչելի դարձնելով մեր երկիրն ու մշակույթը Չինաստանում, ինչպես նաև հանրահռչակում է Արամ Խաչատրյանի հարուստ երաժշտական ժառանգությունը, ինչը հիմնադրամի առաքելությունն է։

Մրցույթին կարելի է հետևել «Ամադեուս» հեռուստատեսության հարթակում։ Այս հարթակի միջոցով միլիոնավոր մարդիկ հաղորդակից են դառնում խաչատրյանական երաժշտական տոնին։  

 

 

 

Հայերեն Français Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ