Սպորտ

Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը` Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչև 20 տարեկանների 102 կգ քաշային ծանրորդների պայքարում Ալեքսանդր Լազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում հաջորդաբար պահեց 145, 150, 154կգ: Այս վարժությունում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը  բարձրացրեց 186, 190, 193 կգ: Այստեղ նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտի 347 կգ արդյունքով ծանրորդ Ալեքսանդր Լազարյանը դարձավ Եվրոպայի պատանիների չեմպիոն:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում