Հայաստան

Կանանց առողջության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում

4 րոպեի ընթերցում

Կանանց առողջության օր «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը նոյեմբերի 2-ին հայտարարում է ուրոգինեկոլոգիական և գինեկոլոգիական ծառայության բաց դռների օր։

Մասնագետի խորհրդատվություններն այդ օրը կատարվելու են անվճար: Նախապես հերթագրվելը պարտադիր է։ Հերթագրվելու համար զանգահարեք` 012345678: 

«Գինեկոլոգին այցելող կինը պետք է իրեն ապահով եւ հանգիստ զգա, մեր հասարակության կանանց բնորոշ է կանխարգելիչ հետազոտություններից խուսափումը, քանի որ դրանք հոգեբանորեն անհանգստություն, վախ ու նաեւ որոշակի անհարմարություն են առաջացնում», - նշում է ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, գինեկոլոգ/ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյանը։

Ըստ նրա՝ Ուիգմորում մեծ աշխատանք են տանում այդ միտումը փոխելու ուղղությամբ, և պարբերաբար անցկացվող բաց դռների օրերը այդ աշխատանքի մի մասն են:

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, գինեկոլոգ/ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյան  
«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի ուրոգինեկոլոգիական ծառայության պատասխանատու, գինեկոլոգ/ուրոգինեկոլոգ Զարուհի Գրիգորյան  

«Մեծ կարևորություն ենք տալիս այցի ընթացքում կնոջ շուրջ ապահով միջավայր ձևավորելուն: Երբ կինը մտնում է բժշկի սենյակ, դուռն անպայման կողպվում է, վարագույրով առանձնացված հատվածում նա հագնում է հատուկ՝ մեկանգամյա օգտագործման համազգեստ եւ անցնում բոլոր անհրաժեշտ զննումները։

Մեր ջանքերի առաջնային նպատակը մեկն է՝ կինը պետք է հետազոտվի ոչ միայն սուր ցավերի կամ ակնհայտ ախտանշանների դեպքում, այլ, առնվազն տարին մեկ անգամ ստուգվելով՝ կանխարգելի հիվանդությունների առաջացումն ու զարգացումը», - ընդգծում է Զ․ Գրիգորյանը։

Կնոջ առողջության պահպանումն առավել պատասխանատու եւ ճիշտ հիմքի վրա դնելու համար Ուիգմորում մշակել են կանխարգելիչ սքրինինգային հետազոտությունների հատուկ փաթեթներ: Կինը կարող է զանգահարել բժշկական կենտրոն, նշել տարիքն ու նրան կառաջարկեն անհրաժեշտ ստուգման փաթեթը՝ ներառյալ գինեկոլոգի, ուրոգինեկոլոգի, մամոլոգի եւ էնդոկրինոլոգի խորհրդատվությունը: Հատուկ մշակված սքրինինգային փաթեթներն ազատում են կնոջը տարատեսակ մասնագետների դիմելու անհրաժեշտությունից:

«Առողջ կին, առողջ երեխա, առողջ ընտանիք, առողջ հասարակություն. Ուիգմորում այս մոտեցումով ենք առաջնորդվում՝ չտարանջատելով կնոջ եւ երեխայի առողջությունը», - նշում է «Ուիգմոր Գրուփ» զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը։

«Ուիգմոր Գրուփ» զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյան

«Ուիգմոր Գրուփ» զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյան  

Ըստ նրա՝ կնոջ առողջությունը Ուիգմորի առաջնահերթություններից է․ հիվանդանոցում կնոջ առողջության բոլոր ծառայությունները՝ ընդհանուր հետազոտություններից մինչև մասնագիտացված խնամք, կառուցված են կնոջ շուրջ՝ հարմարեցված կյանքի յուրաքանչյուր փուլի համար։ 

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը 2023թ․-ից ողջ ծավալով մատուցում է կանանց առողջության ծառայություններ՝ գինեկոլոգիա, ուրոգինեկոլոգիա, մամոլոգիա, մանկաբարձություն, ծննդօգնություն և հետծննդյան խնամք։ Ժամանակակից մոտեցումներով և նորագույն սարքավորումներով հագեցած՝ հիվանդանոցը մատուցում է նաև վիրահատական, հետվիրահատական և նեղ մասնագիտական ծառայություններ։

Հայաստանում կնոջ առողջությանն ուղղված բուժօգնության նոր որակ և հեռանկարներ զարգացնելու նպատակով հիվանդանոցը համագործակցում է աշխարհի լավագույն բժշկական կենտրոնների և առաջատար մասնագետների հետ՝ տեղայնացնելով միջազգային լավագույն փորձը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում