Սպորտ

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը պատանիների ԵԱ-ի ոսկե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Նարեկ Մկրտչյանը պատանիների ԵԱ-ի ոսկե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի պատանեկան և երիտասարդական թիմերը շարունակում են հաջող մասնակցությունը Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացքող մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ, 81 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը պոկելով 150 և հրելով 191 կգ ՝ երկամարտի 341 կգ արդյունքով  դարձել է Մ20 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը նվաճել է փոքր բրոնզե մեդալը: Հրում վարժությունում 191 կգ արդյունքով նա արժանացել փոքր ոսկե մեդալի:

Մինչև 23 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 81 կգ քաշային Կարեն Մարգարյանը, երկամարտի 333 կգ արդյունքով (150+183 կգ) դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի  բրոնզե մեդալակիր:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում