1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Էմպոլի»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 0:3 հաշվով, իսկ բոլոր գնդակները «Ինտեր»-ը խփել է հանդիպման երկրորդ կեսում: Դուբլի հեղինակ է դարձել Դավիդե Ֆրատեզին և մեկ անգամ էլ աչքի է ընկել Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում: Առաջին հորիզոնականում «Նապոլի»-ն է: