Սպորտ

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթել է «Էմպոլի»-ին. Մխիթարյանը մասնակցել է խաղին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 10-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Էմպոլի»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միլանյան ակումբին հաջողվել է առավելության հասնել խոշոր` 0:3 հաշվով, իսկ բոլոր գնդակները «Ինտեր»-ը խփել է հանդիպման երկրորդ կեսում: Դուբլի հեղինակ է դարձել Դավիդե  Ֆրատեզին և մեկ անգամ էլ աչքի է ընկել Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվել է 65-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում մնում է երկրորդ տեղում: Առաջին հորիզոնականում «Նապոլի»-ն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում