Հովհաննես Թումանյանի հեքիաթների՝ տարբեր լեզուներով բջջային հավելվածն արդեն հասանելի է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առ այսօր չկար Հովհաննես Թումանյանի հեքիաթների բջջային հավելված՝ խոսող գրքերի շտեմարանով: Հովհաննես Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ արդեն իրականություն է «Ոսկե դարան» հավելվածը, որը կլինի թումանյանական հեքիաթների տարածման ու հանրահռչակման այլընտրանքային տարբերակ:

Հավելվածն օգտակար կլինի հատկապես սփյուռքի այն երեխաների համար, ովքեր չգիտեն հայերեն կարդալ, բայց կարող են լսել ու հասկանալ: Ի դեպ, հեքիաթները կարող են օգտակար լինել նաև անգլախոս, ֆրանսախոս և ռուսախոս երեխաներին:

Հավելվածն ունի ինֆորմացիայի ավելացման համապատասխան գործիքակազմ: Այս
պահին արդեն ձայնագրվել են Հովհաննես Թումանյանի պոեմները, քառյակները և
լեգենդներից մեկը: Կարելի է ասել, որ «Ոսկե դարան» հավելվածը կլինի
ընտանեկան հավելված: Այն կլինի հետաքրքիր՝ տարիքային բոլոր խմբերի համար՝
սկսած երեք տարեկանից: 

Ի դեպ, Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններն ընթերցում են լավագույն դերասաններ ու մտավորականներ: 

Հավելվածը հետաքրքիր և եզակի է նրանով, որ Թումանյանը մատուցվում է տարբեր լեզուներով: Այս պահին հասանելի են հայերեն, արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ընթերցվածքներ: Դարանը «կխոսի» նաև հայոց աշխարհի բարբառներով, ինչպես նաև գերմաներեն, իտալերեն, վրացերեն, պարսկերեն, արաբերեն, հնդկերեն և այլն։

«Ոսկե դարան» հավելվածը ստեղծվել է Հայ Կրթական Հիմնարկություն հիմնադրամի գլխավոր հովանավորությամբ, բայց քանի որ այն շարունակաբար համալրվելու է Հովհաննես Թումանյանի լավագույն ստեղծագործություններով, ուստի ենթադրում է նաև ֆինանսական օժանդակություն: 

Հավելվածը ներբեռնել, հավանել և ֆինանսական աջակցության ցանկություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Միացյալ թագավորության և Իռլանդիայի թեմը՝ ի դեմս Սրբազան Հոր՝ գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի և բարերար Գրիգոր Մելքոնյանի:

Յուրաքանչյուրի ներդրումը «Ոսկե դարան» հավելվածին՝ ներդրում է ազգային արժեքների հանրահռչակմանը, պահպանմանն ու զարգացմանը:

Հավելվածի հղումները ստորև.

iOS

Android

Ներբեռնեք` թումանյանական արժեքները դարձնելով ձեր աշխարհի մի մասը։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին