Աշխարհ

Օրբանը Վեբերին և ֆոն դեր Լեյենին մեղադրել է Հունգարիայի դեմ դավադրության մեջ

1 րոպեի ընթերցում

Օրբանը Վեբերին և ֆոն դեր Լեյենին մեղադրել է Հունգարիայի դեմ դավադրության մեջ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունգարիան Լեհաստանի նման երկրի չի վերածվի, թեև Բրյուսելում դավադրություն է կազմակերպվում՝ Հունգարիայի օրինական իշխանությունը տապալելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցցանցի X հարթակում։

«Կա բացահայտ դավադրություն Հունգարիայի դեմ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի գլխավորությամբ: Նրանք խոստովանել են, որ իրենց նպատակն է փոխարինել Հունգարիայի կառավարությանը նոր գործադիր մարմնով, այնպես, ինչպես եղավ Լեհաստանում, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա» - գրել է Օրբանը։

Նախկինում Օրբանը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովի և Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարությունը կցանկանար տապալել Հունգարիայի կառավարությունը և նշանակել իրենց վարձկաններին, ովքեր կկատարեն Բրյուսելի բոլոր պահանջները, ինչը կնշանակի Հունգարիայի ինքնիշխան քաղաքականության ավարտը։ Նրա խոսքով՝ Հունգարիան չի վախենում Բրյուսելի շանտաժից և պայքարելու է Եվրամիության խամաճիկը չդառնալու համար։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում