Վրաստանի ընդդիմությունը նախագահի հետ քննարկել է հետընտրական գործողությունների ծրագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրացական ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հանդիպել են երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որի ընթացքում շարունակել են քննարկել խորհրդարանական ընտրություններից հետո համատեղ գործողությունների ծրագիրը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Մենք խորհրդակցություններ ենք ունեցել։ Այս փուլում ակտիվ շփում է ընթանում միջազգային հանրության հետ՝ հետաքննելու բոլոր խախտումները և տոտալ ընտրակեղծիքների փաստերը»,- ասել է «Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Մամուկա Խազարաձեն։

Իր հերթին «Միասնություն-Ազգային շարժում» քաղաքական ուժի առաջնորդ Գիորգի Վաշաձեն լրագրողներին ասել է, որ «Վրացական երազանքը» հրաժարվում է թույլ տալ միջազգային կազմակերպություններին ներգրավվել այս գործընթացում, ինչը վկայում է այն մասին, որ ընտրությունների արդյունքները հեռու են իրականությունից։

«Մեր միակ պահանջն այն է, որ նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն, բայց այլևս ոչ թե Վրաստանի ԿԸՀ-ի և «Վրացական երազանք»-ի, այլ միջազգային հանրության վերահսկողության ներքո»,- ասել է նույն քաղաքական ուժի նախագահ Թինա Բոկուչավան։ 

Ավելի վաղ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերստուգելու նպատակով որոշել էր վերահաշվարկել յուրաքանչյուր ընտրատարածքի հինգ ընտրատեղամասի քվեաթերթիկները։

«Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան ներկա չի եղել նախագահի հետ հանդիպմանը, սակայն ճեպազրույցում ասել է, որ իր կուսակցությունը պահանջում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մուտք տա տվյալների բազա, որտեղ յուրաքանչյուր ընտրող կարող է ստուգել, ​​թե որտեղ և երբ է քվեարկել։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են հոկտեմբերի 26-ին, որոնցում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ 

Հայերեն Français Русский

Լավրովն անհնար է համարում Սև ծովում նավերին հասցվող հարվածների մորատորիումի վերահսկումը

Դավիթ Թադևոսյանը CEA-Leti-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարը

Արարատ Միրզոյանը Ռիգայում հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ

Երևանում ուղևորափոխադրումներից օրական հավաքագրվում է մոտ 80 միլիոն դրամ. Ավինյան

Հագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք

Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և ծանրաբեռնի Երևանի փողոցները. Ավինյան

44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ. Քննչական կոմիտե

Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ

Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում

Գավառ համայնքում անցկացվեց գաստրոփառատոն