Մշակույթ

Գյումրու դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

1 րոպեի ընթերցում

Գյումրու դրամատիկական թատրոնը նոր տնօրեն ունի

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն է նշանակվել Արամ Կարապետյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լուրը հրապարակվել է թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։

«Թատրոնի ողջ անձնակազմի կողմից սրտանց և ջերմորեն շնորհավորում ենք մեր նորընտիր տնօրենին՝ մաղթելով աշխատանքային բեղմնավոր գործունեություն և խաղաղ ընթացք»,-ասվում է տեքստում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում