Երևանում տներից մեկի նկուղում տեղի ունեցած պայթյունից մահացել է 56-ամյա տղամարդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ պարզվում են հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի և մեկ անձի մահվան հանգամանքները։   

«2024 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնից ստացվել է հաղորդում այն մասին, որ նույն օրը ժամը 04:16-ին 911 ծառայություն է զանգահարել քաղաքացի և հայտնել, որ Միքայել Չայլախյան փողոցի հասցեներից մեկում պայթյունի ձայն է լսվել:

ՀՀ ՆԳՆ ՓԾ ՀՓՇ ծառայողների կողմից նշված հասցեում հրդեհաշիջում կատարելուց հետո հայտնաբերվել է տղամարդու մոխրացած դի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձևավորվել է քննչական խումբ։ 

Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով 56 տարեկան է՝ առանց մշտական հաշվառման վայրի։ Վերջինս ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի և այրված դիակի զննություն։ 

Պարզվել է, որ պայթյունը և հրդեհը տեղի են ունեցել տան նկուղային հարկում։ Ըստ ձեռք բերված նախնական ստուգման ենթակա տվյալների՝ տուժողը վերանորոգման աշխատանքներ է իրականացրել նշված հասցեում՝ միաժամանակ ժամանակավորապես բնակվելով այնտեղ։ 

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի հանգամանքների շուրջ հարցաքննվել են նշված տան սեփականատերը և մյուս բնակիչները, ինչպես նաև՝ նշված տան հարևանությամբ բնակվող այլ բնակիչներ:

Պայթյունի առաջացման պատճառները, պատճառված նյութական վնասների բնույթն ու չափը պարզելու նպատակով նշանակվել է նաև դատապայթյունատեխնիկական, դատանյութագիտական և դատաապրանքագիտական հանձնաժողովային համալիր փորձաքննություն:      

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ