Քաղաքականություն

Պատգամավոր Էմմա Պալյանի տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետն այսօր հրաժարական կտա

1 րոպեի ընթերցում

Պատգամավոր Էմմա Պալյանի տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետն այսօր հրաժարական կտա

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի «Քաղաքացական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի տեղեկություններով՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հոկտեմբերի 28-ին հրաժարական կներկայացնի։ Էմմա Պալյանն այս մասին ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել։ 

«Ես կարող եմ ասել, որ այս պահին տեխնիկական կարգավորումներ են անում, այսօրվա ընթացքում հրաժարականը կլինի»,- ասաց պատգամավորը՝ հստակեցնելով, որ այս պահին դեռ պաշտոնական ոչինչ չկա։ 

Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի լուրը Գյումրիի քաղաքապետարանից չմեկնաբանեցին՝ նշելով, որ թեմայի վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն։ 

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հրաժարական է տվել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում