Մերձավոր Արևելք

Գազայում զոհերի թիվը մոտեցել է 43 հազարի

1 րոպեի ընթերցում

Գազայում զոհերի թիվը մոտեցել է 43 հազարի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին 48 ժամում իսրայելական զինված ուժերի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում 77 պաղեստինցի է զոհվել, 289-ը՝ վիրավորվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում տեղեկացրել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ նշելով, որ զոհերի և վիրավորների վիճակագրությունը չի ներառում Գազայի հատվածի հյուսիսում գտնվող հիվանդանոցները՝ կապված դրանց շրջափակման, կապի ու մուտք գործելու դժվարությունների հետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհերի թիվը հասել է 42 հազար 924-ի, իսկ վիրավորներինը՝ 100 հազար 833-ի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում