Չինաստան

Չինաստանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Չինաստանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում 5,5 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կուչա քաղաքի մոտակայքում գտնվող Ակսուի շրջանում՝ օջախի 10 կմ խորությամբ։

Նշվում է, որ շուրջ 2,7 միլիոն բնակչություն ունեցող շրջանում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։  

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում